Ֆրանսիայում ԻՊ-ի աջակիցն ուսուցչի է դանակահարել


13:54 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի դպրոցներից մեկում անհայտ տղամարդն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «անունից» դանակով հարձակվել է տարրական դասարաններից մեկի ուսուցչի վրա։
 
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 40-ամյա ուսուցիչը նախապատրաստվելիս է եղել դասին, երբ դիմակավորված անձը, դանակով ու մկրատով զինված, հարձակվել է նրա վրա` հարվածներ հասցնելով պարանոցի շրջանում:
 
Հանցագործը նախքան փախուստի դիմելն ասել է, որ գործում է իսլամիստների անունից: Հայտնի է, որ ուսուցիչն այժմ հոսպիտալացված է, իսկ ոստիկանները փնտրում են հանցագործին։
 
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ ավելի վաղ թաքնվում էին նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպիչներից մի քանիսը։