13:46 , 14 դեկտեմբեր, 2015

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ գենային թերապիայի նոր մեթոդը թույլ է տալիս հիվանդի քաղցկեղային բջիջներին ինքնաոչնչանալ: Այդ մեթոդը ստացել է «ինքնաոչնչացնող գենային թերապիա» անվանումը՝ հայտնում է BBC-ն:
Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Մեթոդիստական հիվանդանոցում անցկացված կլինիկական հետազոտությունները շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելու ունակության 20 տոկոս բարձրացում են գրանցել:
Հետազոտությունն անցկացրած բժիշկները ենթադրում են, որ այս գենաթերապիան՝ ճառագայթային թերապիայի զուգորդմամբ, կարող է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար հեռանկարային դառնալ:
Օրգանիզմը սովորաբար քաղցկեղածին բջիջները չի ճանաչում որպես թշնամական, քանի որ դրանք առաջանում են առողջ բջիջներից, ուստի իմունային հակամարգը չի հարձակվում դրանց վրա:Գենային թերապիայի նոր տարատեսակը ենթադրում է քաղցկեղային բջիջների գենետիկական մոդիֆիկացում (դրանցում մոդիֆիկացված վիրուսային մասնիկների ներդրման օգնությամբ), որպեսզի դրանք իրենք սկսեն հիվանդի իմունային համակարգի ազգանշան տալ, որ դրանց հարկավոր Է ոչնչացնել: