13:32 , 14 դեկտեմբեր, 2015
«Ողջունելի էր «Այո և Ոչ» ռեալիթի շոուի գաղափարը: Մենք չունենք հակառակորդներ, մենք ունենք տարբեր մտածելակերպ ուղղակի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Պատգամավորն ընդգծեց հատկապես այն, որ կարողացան շփվել, տեսնել մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը. «Երկուսս էլ ունեինք այդ շփումների կարիքը»:
Վարդան Այվազյանի համոզմամբ, այժմ սկսվում է լրջագույն փուլ. «Մենք ունենք տիտանական աշխատանք, պետք է կարողանանք դա իրականացնել: Սահմանադրության հիմնական գաղափարախոսությունը խնդիրների միասնական լուծում ստանալու կարողությունն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ