Էրդողան. Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները չպետք է տուժեն օդաչուների պատճառով


13:06 , 14 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
«Մենք հակամարտության կողմնակից չենք: Ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը, և ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ այն հարաբերությունները, ինչ առկա էր նախկինում: Մենք հաջողությամբ համագործակցել ենք 10-11 տարի և ցանկանում ենք, որ այն շարունակվի»,- Lenta.ru-ի  փոխացմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները չպետք է տուժեն այն օդաչուների պատճառով, ովքեր չեն հետևել նախազգուշացումներին. Անկարան չի ցանկացել, որպեսզի նման միջադեպ տեղի ունենա և այն ազդեցություն ունենա երկկողմ հարաբերությունների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ