Մեկ օրում ՌԴ կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է 3 մոսկովյան բանկի


12:14 , 14 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
ՌԴ կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել  Զարգացման կոմերցիոն բանկի լիցենզիան: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: Դա արդեն 3-րդ մոսկովյան բանկն է, որն այս տարվա դեկտեմբերի 14-ից  չի կարող իրականացնել բանկային գործարքներ:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլից ծառայությունից, ակտիվների անբավարար լինելու ընթացքում ԶԿԲ-ը ոչ ադեկվատ է գնահատել դրա հետ կապված ռիսկերը, բացի այդ, բանկը  չէր պահպանում օրենսդրության պահանջները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության ոլորտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ