ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում միասին վարկային ներդրումները աճել են 14.3%-ով. ԿԲ


11:26 , 14 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է «ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և ներգրավված միջոցների կազմն ու կառուցվածքն ըստ մարզերի» վերլուծությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից, 2014 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում վարկերի ընդհանուր աճի տեմպը գերազանցել է Երևանում վարկերի աճի տեմպը. վարկային ներդրումները Երևանում աճել են 6.3%-ով (77.8 մլրդ դրամով), իսկ ՀՀ մյուս մարզերում և ԼՂՀ-ում միասին՝ 14.3%-ով (89.9 մլրդ դրամով):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ