Արմեն Աշոտյանը կմասնակցի Գերմանիայի ՔԴՄ համագումարին


10:10 , 14 դեկտեմբեր, 2015
armen-ashotyan_3Araratnews.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է “Քրիստոնեադեմոկրատական միություն” կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում: Նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների  զարգացմանը վերաբերող հարցեր: