09:30 , 14 դեկտեմբեր, 2015

Ֆիլիպինների իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես փակել դպրոցները և դադարեցնել նավագնացությունը՝ երկրի արևելյան ափերին «Մելոր» թայֆունի մոտենալու պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ «Մելոր» թայֆունն իր հետ կբերի մինչև 4 մետր բարձրությամբ փոթորկախառն ալիքներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են առաջացնել հեղեղումներ և սողանքներ: Մեկ գիշերվա ընթացքում թայֆունն ուժ է հավաքել, և օդերևութաբանները նրան վերագրել են վտանգավորության երրորդ աստիճան:
Փոթորկի նախազգուշացում է հայտարարված 81 նահանգներից 20-ում: