09:10 , 14 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 2-3 կտոր
- խոզապուխտ - 4-6 կտոր
- եգիպտացորեն պահածոյացված - 100գր
- ձու - 1 հատ (խաշած)
- ծովախեցգետնի ձողիկներ - 100գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք ձուն և ծովախեցգետնի ձողիկները, ավելացնում ենք եգիպտացորենը, համեմում աղով, պղպեղով և խառնում ստացված զանգվածը:
Աղցանը լցնում ենք խոզապուխտի վրա, ապա փաթաթում ռուլետի տեսքով ու կապում սոխով։
Հացերը կտրում ենք եռանկյունաձև, ապա դնում ենք պատրաստի ռուլետը կտրատված հացի վրա:

- Շարում ենք կանապեներն ափսեի մեջ և մատուցում:

Յուրօրինակ, համեղ և հագեցնող խոզապուխտով կանապեն կարող եք պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած աղցանով: