08:45 , 14 դեկտեմբեր, 2015

Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակներում դեկտեմբերի 14-18-ը ռուս տեսուչները «Ան-30Բ» ինքնաթիռով դիտորդական թռիչք կիրականացնեն Թուրքիայի տարածքի վրայով: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով միջուկային վտանգի նվազեցման հարցերով ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:
«Դիտորդական թռիչքը կիրականացվի Էրզրումի օդանավակայանից՝ մինչև 1.5 հազար կմ առավելագույն հեռահարությամբ: Թռիչքն իրականացվում է պայմանագրի մասնակից պետությունների բաց լինելու աջակցության և ռազմական գործունեության թափանցիկության, ինչպես նաև վստահության միջոցների ամրապնդման միջոցով անվտանգության ապահովման նպատակներով»,- ասել է Ռիժկովը: