08:30 , 14 դեկտեմբեր, 2015

Twitter ընկերությունն իր գոյության ընթացքում առաջին անգամ իր օգտատերերին նախազգուշացրել է պետությունների իշխանությունների կողմից ֆինանսավորվող ցանցահենների կողմից սպառնալիքի մասին։ Համապատասխան նամակն ընկերությունն ուղարկել է օգտատերերին, որոնց օգտահաշիվները համարել է վտանգի մեջ։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Նախազգուշացվում է, որ կոտրումները կարող են կատարվել հեռախոսահամարների, էլփոստի հասցեների ու IP-հասցեների ստացման համար։ Չի հստակեցվում, թե ընկերությունը որ պետություններին նկատի ունի։ Ընկերությունը նշում է, որ սպառնալիքի տակ է հայտնվել օգտահաշիվների ոչ մեծ խումբ։
Թերթն ընդգծում է, որ Google-ն ու Facebook-ն ունեն հնարավոր կոտրումների մասին օգտատերերին նախազգուշացնելու ու ծանուցելու համակարգեր։