Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլում Մարին Լե Պենի կուսակցությունը պարտվում է. exit-poll


08:15 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը` Մարին Լե Պենի գլխավորությամբ, տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլում զիջում է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի  իշխող սոցիալիստ աջակենտրոն կուսակցությանը:

Ինչպես հայտնում է  Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին,  այս տվյալները հայտնի են դարձել երեք հիմնական շրջաններում անցկացված էքզիթ փոլի արդյունքում:

Շրջաններից մեկում Սարկոզիի կողմնակիցները, «Հանրապետականներ» կուսակցությունը, ինչպես նաև նրանց կողմնակիցները 57.5 տոկոս ձայն են ստացել, մինչդեռ Լե Պենը`42.5 տոկոս:

Տարածքային ընտրությունների առաջին փուլում Լե Պենի կուսակցությունը առաջատարն էր: