Պեկինում օդում վտանգավոր մասնիկների պարունակությունը 20 անգամ գերազանցել է նորման


07:20 , 14 դեկտեմբեր, 2015
000_Hkg10235152Բնապահպանական մոնիթորինգի պեկինյան կենտրոնի տվյալներով՝ առողջության համար վտանգավոր կոշտ մասնիկների պարունակությունը մայրաքաղաք Պեկինում կազմում է մեկ քառակուսի մետրում մոտ 500 միկրոգրամ։
Աղտոտվածության նման մակարդակը ԱՀԿ-ի սահմանած նորման գերազանցում է 20 անգամ։
Հաղորդվում է ճանապարհներին տեսանելիության զգալի վատացման մասին։ Իշխանությունները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս փողոց դուրս չգալ և օգտվել շնչուղիների պաշտպանության հատուկ դիմակներից։