10–ամսական Դարյա Գրոմովայի և նրա 26–ամյա ծնողների մարմինները հարազատներին փոխանցել էին դեկտեմբերի սկզբին։ Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 31–ին Եգիպտոսից Սանկտ–Պետերբուրգ թռչող A-321 ինքնաթիռն ահաբեկչության հետևանքով օդում մասերի էր բաժանվել և ընկել Սինայի թերակղզու վրա։ Բոլոր 224 ուղևորները մահացել էին։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Դարյան ինքնաթիռում եղած 29 երեխաներից ամենափոքրիկն էր...


Ընտանիքին հուղարկավորել են միասին, Սանկտ–Պետերբուրգում։ Այսօր նրանց գերեզմանները ծածկված են ծաղիկներով ու խաղալիքներով։ Հուղարկավորությունն անցել է լուռ, միայն հարազատների ներկայությամբ։


