03:55 , 14 դեկտեմբեր, 2015

Բրազիլիայի Քամփինաս քաղաքում հուզիչ դեպք է արձանագրվել, որը երկակի զգացմունք է առաջացնում: Մի կողմից ստիպում է սարսափել նոր ծննդաբերած մոր անհավանական դաժանությունից, մյուս կողմից՝ հիանալ սովորական փողոցային շան իմաստնությամբ և բարությամբ՝ գրում է ofigenno.cc-ն:
Քամփինաս քաղաքի աղքատ թաղամասերից մեկում շունը դուրս է եկել աղբանոցից՝ բերանում նորածին երեխա, որի պորտալարը նույնիսկ կտրված չի եղել:
Շունը մոտեցել է մոտակա տանը և դրել երեխային շեմքի մոտ: Տանտիրուհին սարսափով մոտեցել և նկատել է, որ նորածին աղջիկը կենդանի է: Շունը այնքան զգուշությամբ էր բռնել նրան ատամներով, որ նույնիսկ չէր վնասել:
Երեխան հասցվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Ըստ բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործ մորը: Տեղացիները աղջկան Անժելա են անվանում՝ ասելով, որ նրա կերպարանքով հրեշտակ է իջել երկնքից:
Այդ դեպքից հետո թափառական շանը շատերն են ցանկացել տուն տանել, սակայն նա հավատարիմ է նմացել իր ազատ կյանքին: Տեղացիներն ասում են, որ նա շարունակում է շրջել աղբանոցներում. գուցե մտածում է, որ ինչ-որ մեկը նորից իր օգնության կարիքն ունի: