03:34 , 14 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Ֆրանսիայի բնակիչերը կիրակի հավաքվել են Փարիզում՝ ոգեկոչելու նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` ֆրանսիացիները բազմաթիվ ծաղիկներ և մոմեր են տեղադրել այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը:
Մեծ թվով մարդիկ հավաքվել են «Բատակլան» համերգասրահի մոտ, որտեղ 89 մարդ էր զոհվել: Մարդիկ հավաքվել են նաև Փարիզի Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը, զոհ է գնացել 130 մարդ, այդ թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը: