ԵԽԽՎ պատվիրակությանը «լծել» են աշխատանքի. որն է լինելու Հայաստանի հաղթաթուղթը


13:04 , 13 դեկտեմբեր, 2015

ԵԽԽՎ պատվիրակությանը «լծել» են աշխատանքի. որն է լինելու Հայաստանի հաղթաթուղթըArmlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին քննարկումների, հանդիպումների ու ելքեր գտնելու փուլում է: Բանն այն է, որ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից պատվիրակության ղեկավարությանը հանձնարարական է տրվել մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն անել ամեն ինչ, որպեսզի օրակարգում ընդգրկված երկու հակահայկան զեկույցները չեղարկվեն: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ առանձին-առանձին զրուցում է պատվիրակության անդամների հետ, նրանց հանձնարարություններ տալիս, որպեսզի ԵԽԽՎ բոլոր պատգամավորների հետ զրուցեն, հատկապես, եթե ինչ-որ հանձնաժողովի նիստ է: Հանձնարարվել է եվրոպայում գտնվելու ցանկացած առիթ օգտագործել՝ ԵԽԽՎ պատգամավորներին համոզելու համար:
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայկական պատվիրակությանը բազմաթիվ դժվարություններ եւ տհաճ անակնկալներ են սպասվում: Բացի Ռոբերտ Վոլթերի հայտնի զեկույցից՝ հունվարյան նստաշրջանի օրակարգում է նաեւ Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի հարցով զեկույցը: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: 

Շարունակությունն՝ այստեղ