13:01 , 13 դեկտեմբեր, 2015
Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի զինված ուժերի օդանավերի ռմբակոծությունից սպանվել են 4 երեխաների հայր Մաջիթ Օլմեզ ու 10 երեխաների հայր Հուրշիթ Օլմեզը։
Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ դեռեւս 2011թ-ին Թուրքիայի օդուժի ռմբակոծության հետեւանքով բազմաթիվ ազգականներ կորցրած Ֆերհաթ Էնջուն ցոսկայքերով գրառում է արել՝ շեշտելով, որ Ուլուդերե շրջանի Անդաչ գյուղի 2 բնակիչներ սպանվել են Իրաքի հետ սահմանին՝ առեւտուր անելու ժամանակ։
Նա նշել է, որ 4 եւ 10 երեխաների հայրերի դիակները վերցնելու համար դեպի սահման մեկնող գյուղացիները հանդիպել են զինվորականների արգելքին։
Նշենք, որ թուրքական կողմը պնդել էր, թե ռմբակոծել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։