Հրդեհ Երևանի Կոմիտասի պողոտայում (Photo)


12:45 , 13 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: