Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է յոթ մարդ


00:38 , 13 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Իսպանիայի դեսպանատան հարևանությամբ, ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է յոթ մարդ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին: Հայտնում են, որ սպանվածների թվում կան ոստիկաններ, նաև արտասահմանցիներ: Յոթ մարդ, նաև երկու ոստիկան վիրավորվել են:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Աֆղանստանի զինվորականները հատուկ գործողության ժամանակ փրկել են 12 արտասահմանցու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ