12:22 , 12 դեկտեմբեր, 2015
Որովհետև միավորվելով մեկ բռունցք՝ տապալեցինք թշնամուն: Ազատագրման ժամանակ մեզ միացան այլ ազգերի ներկայացուցիչներ, եզդիներ, բելոռուսներ, ռուսներ, լեզգիններ, օսեր, ինչի համար շնորհակալ ենք իրենց: Սակայն հաղթանակը մերն էր: Ցանկացանք և արյան գնով իրականացրեցինք մեր պապերի երազանքը: Իսկ ամենակարևորը, որ Արցախը Հայաստանն է նույն, և մեր պայքարն արդար էր:
Ներկայում ունենք մեկ հող, երկու գործող մայրաքաղաք, երկու բաբախող սիրտ, քանզի հայը ցանկություն ունի ապրել միացյալ, իր հողում, խաղաղության ներքո:
Արցախի կորուստը Հայաստանի մահն է: Արարատ լեռան վերադարձը՝ վերածնունդը մի նոր, ավելի հին Հայաստան հողի:
Անկախ կառավարություն տեսակից՝ մենք ապրում ենք մեր հողում:
Ինչպես և անկախ բոլոր գործոններից՝ մենք մեր Հայաստանն ենք ուզում:
Սա մեր հողն է, մեր օդն է, մեր ջուրն է:
Մենք էլ այդ երակում ենք ապրում:
Ահա թե ինչու մենք այսօր ունենք Արցախ: