11:00 , 12 դեկտեմբեր, 2015
Ոչ մի աղջիկ ինքն իր համար բարդ ուտեստ չի պատրաստի:
Աղջիկների 90%-ը դժգոհ է սեփական կազմվածքից:
Աղջիկները երբեք չեն նախանձում մրցակցուհու ուղեղին: Նրանց ավելի շատ հուզում են արտաքին տվյալները:
Երբ երեք և ավելի աղջիկներ հավաքվում են միասին, նրանք խոսում են տղամարդկանցից:
Աղջիկները կարող են մի քանի չափս փոքր հագուստ գնել, որպեսզի նիհարելու համար մոտիվացիա ունենան:
Անգամ 1 կիլոգրամ գիրանալն աղջիկների համար ճակատագրական ողբերգություն է:
Եթե դուք աղջկան ժամադրության հրավիրեք ժամը 21-ին, ապա նա կսկսի պատրաստվել ժամը 5-ից, բայց միևնույն է` կուշանա:
Դուք կարող եք մի քանի ամիս հանդիպել աղջկա հետ, բայց այդպես էլ չտեսնել նրան առանց դիմահարդարման: Իսկ եթե նա թույլ է տվել ձեզ տեսնել իրեն առանց դիմահարդարման, ապա նա ձեզ վստահում է:
Աղջիկները երկար ժամանակ պահում են իրենց նվիրած ծաղիկները:
Աղջիկները կարող են -30-ին էլ բարակ բլուզ հագնել: Հաստ սվիտերը, որ վիզուալ կերպով իրենց կարող է գիրացնել, ոչ մի կերպ չի կարող հայտնվել իրենց հագին:
Գրեթե բոլոր աղջիկները մանկուց երազում են ամուսնանալ: Եվ մանկուց էլ պլանավորում են սեփական հարսանիքը:
Աղջիկների 90%-ը վստահ է, որ իրենց ամեն նոր սիրահարությունը «մինչև մահ է, իսկական սեր է»:
Եթե ընկերուհու թարթիչներն ավելի երկար են, ապա դա նախանձի շատ լուրջ առիթ է:
Չկա այնպիսի աղջիկ, որ գոհ լինի իր կրծքի չափսից: Այն կամ պետք է ավելի մեծ լինի, կամ ավելի փոքր:
Աղջիկները վախենում են անփույթ տեսքով տնից դուրս գալ, քանի որ միշտ ինչ-որ մի ծանոթի են հանդիպում:
Սիրելիի համար նվեր գնելու վրա աղջիկներն առնվազն երկու շաբաթ են ծախսում:
Ի տարբերություն տղաների` աղջիկներն ափսեները լվանում են ոչ թե ուտելուց առաջ, այլ հետո: