08:15 , 12 դեկտեմբեր, 2015

Պարզվել է, որ Քեյթ Միդլթոնը երգչուհի Ադելի երկրպագուն է: Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է նրան հրավիրել երգելու իր ծննդյան օրվան` հունվարի 9-ին: Այդ մասին հայտնում է Joinfo.ua-ը:
«Քեյթն Ադելի մեծ երկրպագու էր դեռևս նրա առաջին «19» ալբոմի թողարկման ժամանակներից: Նոր «25» ալբոմի թողարկումից հետո նա որոշել է կապնվել երգչուհու հետ»,- հայտնել է աղբյուրը:
Ինչպես հայտնի է դարձել, դքսուհու օգնականներն արդեն փորձել են իմանալ արդյոք Ադելը հունվարի 9-ին ազատ է, և կկարողանա երգել Քեյթ Միդլթոնի 34-ամյակի երեկույթում: