22:50 , 11 դեկտեմբեր, 2015

Այսօր առավոտյան Ֆրանսիայի մայրաքաղաքում թալանել են Chopard ոսկերչական խանութը, հայտնում է Le Figaro պարբերականը:
Խանութը գտնվում է Ելիսեյան պալատի դիմաց: Ավազակը մտել է շենք, սպառնացել զենքով և տարել մոտավորապես միլիոն եվրոյի զարդ:
Գողը եղել է մոտ 40 տարեկան տղամարդ: Նրան հաջողվել է խանութի չորս ցուցափեղկերից տանել զարդարանքները: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է նրան: