Քաբուլում պայթյունը որոտացել է Իսպանիայի դեսպանության հարեւանությամբ


22:14 , 11 դեկտեմբեր, 2015

qabulAraratnews.am-ը գրում է.

Քաբուլում զինյալները պայթյունն իրականացրել են Աֆղանստանում Իսպանիայի դեսպանության տարածքի մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի եւ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչներին:
«Դեսպանությունը հարձակման է ենթարկվել: Մանրամասները ճշտում ենք»,- գործակալությանը հայտնել են Իսպանիայի ԱԳ նախարարությունում: Քաբուլի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը: