ՆԱՏՕ-ի զինծառայողների թվաքանակը ՌԴ-ի սահմանների մոտ ավելացել է 13 անգամ. ՌԴ ՊՆ


21:33 , 11 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի զորքը Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում վերջերս ավելացել է 13 անգամ, իսկ ինքնաթիռների քանակը` 8 անգամ:  РИА Новости-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Միայն այս տարի  Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորախումբը ավելացել է. ինքնաթիռների քանակը` 8 անգամ, զինվորականներինը` 13», - աղբյուրը մեջբերում է Շոյգուի խոսքը ՊՆ խորհրդում:

Վերջինիս խոսքով` «այսօր դաշինքին միանալ ակտիվորեն պատրաստվում են Չեռնոգորիան, Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Ուկրաինան, իսկ դաշինքի շահերի ոլորտում ներգրավված  են Ֆինլանդիան, Շվեդիան, Սերբիան և Մոլդովան»:  

«Նրանց տարածք է ուղարկվել հավելյալ մինչև 300 տանկ և հետևակային մարտական տրանսպորտային  միջոցներ», - հավելել է Շոյգուն՝ մտահոգություն հայտնելով վերը նշված փաստերի կապակցությամբ։