Ուելսի բնակչուհին իր ողջ տունը զարդարել է ամանորյա խաղալիքներով


18:52 , 11 դեկտեմբեր, 2015

Ուելսի բնակչուհին իր ողջ տունը զարդարել է ամանորյա խաղալիքներովLife.panorama.am-ը գրում է.

Ուելսի բնակչուհի Սիլվիա Փոուփն իր տան հյուրասենյակի առաստաղը զարդարել է սուրբծննդյան 2530 խաղալիքներով, որոնց արժեքը կազմում է 41 հազար դոլար: Զարդարման աշխատանքները կնոջից պահանջել են երեք ամիս: Նա գնդերը սկսել է կախել սեպտեմբերից:

73­ամյա բրիտանուհին իր խաղալիքները սկսել է հավաքել 1999 թվականից և ամեն տարի զարդարում է իր բնակարանը: Նա կարող է պարծենալ լոնդոնյան կարմիր ավտոբուսի, ինքնաթիռների, հնաոճ հեռախոսների, ուղղաթիռների և կոկա ­կոլայի տեսք ունեցող իր հազվագյուտ խաղալիքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ