18:12 , 11 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանգստության կոչ է արել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ իրենց համբերությունն անսահման չէ, և անհրաժեշտության դեպքում իրենք չեն վախենում պատասխան միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:
"Ռուսաստանը ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է օգտագործել ցանկացած հնարավորություն: Բայց մեր համբերությունն անսահման չէ",- նշել է նա:
Չավուշօղլուն նաև նշել է, որ թուրք զինվորականները հայտնվել են Իրաքի տարածքում անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: