Ավելի քան 100 բեռնատար է կուտակվել «Վերին Լարս» անցակետի մոտ


18:00 , 11 դեկտեմբեր, 2015

Ավելի քան 100 բեռնատար է կուտակվել «Վերին Լարս» անցակետի մոտ168.am-ը գրում է.

Մոտ 100 խոշոր բեռնատար է հավաքվել Ռուսաստանի ու Վրաստանի «Վերին Լարս» անցակետում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հյուսիսային Օսիայի սահմանային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ անցած օրերին նվազագույնը 400 ավտոմեքենա է Ռուսաստանից անցել Վրաստան, սակայն Վրաստանից Ռուսաստանի հետ սահմանը հաջողվել է հատել մոտ 100 ավտոմեքենայի:

Դեկտեմբերի 3-ից Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղու 16-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի-Կոբի հատվածում, ավտոմեքենաների տեղաշարժը սահմանափակվել է սողանքների պատճառով: