17:46 , 11 դեկտեմբեր, 2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը. այդ մասին նա հայտարարել է ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո եկել է նախագահների հանդիպման և հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»,-ասել է Ուորլիքը։
Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ Մինսկի խումբը հույս ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համագործակցել 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ։
«Գերմանիան համանախագահներին հավաստիացրել է հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացին աջակցելու մասին»,-հայտարարել է Ուորլիքը։