Replik.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամռանը տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ուժեղացնել կազմը: The Times-ը հայտնում է, որ անգլիական գրանդի ղեկավարությունը լուրջ գումարներ է ծախսել իր շարքերում այնպիսի հսկաների տեսնելու համար, ինչպիսիք են Կրիշտիանո Ռոնալդուն, Նեյմարը և Գարեթ Բեյլը:
Հավելենք, որ անգլիացիները դեռ չեն հրապարակում այն աստղաբաշխական գումարը, որով պատրաստվում են «գնումներ» կատարել: