Ֆեյսբուքն օգտատերերին թույլ կտա մեկնաբանություններ անել նաև օֆլայն


17:19 , 11 դեկտեմբեր, 2015

pic_90347bb38c7a62480b585fd1177cd6fdAraratnews.am-ը գրում է.

Ֆեյսբուք սոցիալական ցանցը օգտատերերին հնարավորություն կտա թարմացնել իրենց նյուզֆիդը նաև օֆլայն ռեժիմով, տեղեկանում ենք ցանցի պաշտոնական բլոգից:

Սա հնարավոր կդառնա այն գրառումների հաշվին, որոնք արդեն բացվել են օնլայն-ի ժամանակ, սակայն դեռ չեն ընթերցվել օգտատիրոջ կողմից:

Օգտատերերը հնարավորություն կունենան նաև առանց համացանցին միացած լինելու, մեկնաբանություններ թողնել, որոնք ինքնաբերաբար կհրապարակվեն առցանց լինելու ժամանակ: