Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում


16:52 , 11 դեկտեմբեր, 2015

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումBarometer.am-ը գրում է.

ՀՀ տարածքում`

Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, 14-ի ցերեկը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 3-4 աստիճանով, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կբարձրանա, 16-ին ամենուրեք կնվազի 2-3աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

- Օդի առավելագույն ջերմաստիճան 21.60C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -16.90C (1994 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 0.80C