16:26 , 11 դեկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Կամերունի հյուսիսում 13-ամյա աղջիկն ինքն իրեն պայթեցրել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հաղորդում է Sinuha գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, Նիգերիայի սահմանից ոչ հեռու գտնվող Կոլոֆատա քաղաքում աղջիկը մտել է տուն և ակտիվացրել է իրեն ամրացված ռումբը:
Պայթյունի հետևանքով տեղում զոհվել է 6 մարդ, ևս 5-ը մահացել են հիվանդանոցում: