16:00 , 11 դեկտեմբեր, 2015
Դիսնեյյան ֆիլմերը մեր ու մեր երեխաների մանկության անբաժանելի մաս են կազմում։ Դժվար է գտնել մեկին, ով կխոստովանի, թե չի սիրում «Disney»-ի անիմացիոն ֆիլմերը։ Ինչևէ, այս ֆիլմերը միշտ չեն այնքան կատարյալ, որքան մենք պատկերացնում ենք։ «Disney»-ի մուլտֆիլմերում բազմաթիվ դետալներ կան, որոնք շփոթության մեջ են գցում, ստորև ներկայացնում ենք դրանցից միայն 10-ը։
9 Բառեր, որոնք անպատշաճ են երեխաների համար. «The Lion King»

«Առյուծ արքան» մուլտֆիլմի այս կադրը հակասական է համարվում, որովհետև որոշ մարդիկ պնդում են, որ Սիմբայի գլխավերևում աստղերն այնպես են դասավորված, որ դրանք կազմում են «sex» բառը։ «Disney»-ն, արձագանքելով մարդկանց այս պնդումներին, նշել է, որ, այո՛, իրականում էլ դրանք իրենցից տառերի համակցություն են ներկյացնում, սակայն այստեղ ոչ թե «sex» է գրված, այլ «SFX», որն իրենից ներկայացնում է «հատուկ էֆֆեկտների» հապավումը։
8 Ֆլին Րայդերն ու Ռապունցելը Էլզայի թագադրությանը

Ինչպես երևում է Ֆլինն ու Ռապունցելը բավականին հեռու են ճամփորդել՝ Էլզայի թագադրությանը ներկա լինելու համար։ Իրականում սա այնքան էլ անսովոր բան չէ դիսնեյյան ֆիլմերի համար, ու տարբեր անիմացիոն ֆիլմերում կարելի է նկատել դրա հետ կապ չունեցող մուլտֆիլմերի հերոսներին, որոնցից շատերն աննկատ են անցնում։ Այս մեկը նկատելը թերևս ամենահեշտերից էր։ Միգուցե «Disney»-ը սա կբացատրի նրանով, որ զույգը ցանկանում էր ձմեռային արձակուրդները վայելել մինչև սեփական թագավորությունը վերադառնալը։
7 Կերմիտ գորտը ծովում «The Little Mermaid»

Ի՞նչ է անում Կերմիտ անունով հայտնի գորտն Ատլանտիսում մարդկանց ամբոխի մեջ։ Թերևս «Disney»-ը կարող է արդարանալ՝ ասելով, որ վերջ ի վերջո նա գորտ է, և նրա տեղը ջրում է։
6 Երեխաների համար ոչ պատշաճ այս խաղալիքը «Toy Story» մուլտֆիլմում

Մի՞թե դիսնեյյան մուլտիպլիկատորներն իսկապես հարմար են գտել այս խաղալիքը մանկական անիմացնիոն ֆիլմում ցուցադրելու համար։ Ինչևէ, թերևս երեխաներին այնքան էլ պարզ չէ հասկանալ այս անճոռնի խաղալիքի իմաստը, եթե այն իհարկե որևէ իմաստ ունի։
5 Պումբայի արձանը «The Hunchback of Notre Dame»-ում

Ինչպես երևում է «Առյուծ արքայում» Պումբայի դրսևորած արիության համբավը նույնիսկ հասել է Նոտր Դամ։ «Կուզիկը Նոտր Դամից» մուլտֆիլմում կարելի պարզ տեսնել Պումբայի արձանը։ Ինչ խոսք, Տիմոնն ու Պումբան հայտնի խորհրդանիշներ են, և մարդիկ մինչև այսօր երգում են «ակունա մատատան»։
4 Սուլիի փորագրությունբը «Brave»

Բոլորը սիրում են մեծ կապույտ հերշ Սուլիին «Monsters Inc.» մուլտֆիմից, կամ ինչպես փոքրիկ աղջիկն էր նրան անվանում «Քիթիին»։ Սակայն ինչպես երևում է սիրված հրեշին նաև միջնադարյան Շոտլանդիայում են ճանաչել, քանի որ նրա պատկերով փորագրությունը կարելի պարզորոշ տեսնել «Brave» մուլտֆիլմում։
3 Այս կիսամերկ կինը «The Rescuers»

«Disney»-ում թերևս շատ բան կա, որ չես կարող տրամաբանական կերպով բացատրել, սակայն այս մեկի համար թերևս բառեր գտնելն անհնար է։ Այստեղ պարզապես մերկ կնոջ լուսանկար է պատուհանին։ Թերևս իրական աշխարհում ճանապարհին կողք նայելիս հնարավոր է պատուհանից նման տեսարանի ականատես լինել, սակայն սա այնքան էլ հարմար տեղ չէ նման պատկերների համար՝ հաշվի առնելով, որ այս մուլտֆիլմը դիտողների մեծ մասը անչափահասներ են։
2 Կնոջ պատկերը «The Lion King» մուլտֆիլմի պաստառին

Հնարավոր է այս մեկը պարզապես պատահական համընկնում էր, սակայն նկատելուց հետո թերևս չես կարող անտեսել սա։ Դժվար է ժխտել, որ դու տեսնում ես այն, ինչ մտածում ես։ Թերևս անժխտելի է, որ Մուֆասայի քթին կիսամերկ կին է։ Եթե սա արվել է կանխամտածված, ապա թերևս հարց է ծագում. ինչո՞ւ։
1 «The Lion King»-ում վագրերի մռնչյունը՝ առյուծների մռնչյունի փոխարեն

«Disney»-ը խոստովանել է, որ «Առյուծ արքան» մուլտֆիլմում օգտագործված մռնչյունը ոչ թե առյուծների, այլ վագրերի է պատկանում, իսկ պատճառն այն է, որ վագրերի մռնչյունն ավելի բարձր է։ Այո՛, մեզ բոլորիս մի լավ հիմարցրել են։