Համացանցը մարդկանց ստիպում է կասկածել իրենց գիտելիքներին. հոգեբաններ


12:46 , 11 դեկտեմբեր, 2015
internetՀամացանցը մարդկանց տրամադրում է հսկայական քանակությամբ տեղեկատվություն: Դա նրանց ստիպում է կասկածել իրենց գիտելիքներին և ազդում է նրանց որոշումների վրա, հայտնում է Rosbalt-ը:
Բելգիայի Վաթերլոո համալսարանի հետազոտողները մոտ 100 կամավորի զարգացվածության հարցեր են տվել: Օրինակ՝ մասնակիցներին խնդրել են ասել Ֆրանսիայի մայրաքաղաքը: Առաջին փուլում, եթե մասնակիցները չեն իմանցել պատասխանը, նրանց թույլատրվել է այն փնտրել համացանցում: Երկրորդ փուլում հետազոտողները արգելել են օգտվել համացանցից:
Մասնագետները նկատել են, որ համացանց մուտքի հնարավորության ժամանակ մասնակիցների մոտ 5 տոկոսը ավելի հաճախ է ասել, որ չգիտի պատասխանը: Բացի դրանից՝ նրանց ավելի հաճախ է թվացել, որ իրենք քիչ գիտեն, քան իրականում:
Գիտնականների կարծիքով՝ համացանց մուտք ունեցող մարդիկ հազվադեպ են իրենց թույլ տալիս սխալ պատասխանել` նախընտրելով իրենց պատասխանի իսկության մեջ համոզվել համացանցում ստուգելուց հետո: