Արջի ծառայություն մատուցելը ընտրություններում միշտ էլ եղել է. Լեռնիկ Ալեքսանյան


12:40 , 11 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Հանրաքվեին այսպիսի լավ մասնակցություն շատերը չէին սպասում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ տարբեր կարծիքներ են հնչում հանրաքվեի մասին:
«Եղած թերություններն ու խախտումենրը չեն ազդել հանրաքվեի որակի վրա: Ես ինֆորմացիա չունեմ, որ խոչընդոտված լինեն արձանագրված խախտումների հրապարակայնացմանը»,-նշեց պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ կատարած խախտումները համաչափ պատասխանը կստանան. «Արջի ծառայություն մատուցելը, իրենց անձ ներկայացնելը, գյուղում կամ ընտրատեղամասում իրենց հեղինակությունը ցուցադրելը միշտ եղել է ընտրություններում և կլինի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ