ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի ԻՊ-ի դեմ զինված ուժեր օգտագործելու հարցը


12:26 , 11 դեկտեմբեր, 2015
United_States_Capitol_west_front_edit2Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկման է դրվել օրինագիծ, որն ընդունվելու դեպքում  նախագահ Օբամային պաշտոնապես թույլ կտրվի «Իսլամական պետության» դեմ պայքարում օգտագործել երկրի զինված ուժերը, հաղորդում է Reuters-ը:
«Չպետք է վախենանք ԻՊ-ից, և չպետք է վախենանք քննարկել, թե ինչպես կարելի է ոչնչացնել այս խմբավորումը»,- ասել է օրինագծի հեղինակներից մեկը` հանրապետական Սքոթ Ռիջելը: