Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ապագա ծրագրերի, հայկական շոու բիզնեսում իր դերի եւ անձնական կյանքի մասին:
Այս շրջանում Հայկը զբաղված է մի քանի ներկայացումներով. «Դեկտեմբերի 13-ին նախատեսում եմ իմ փոքրիկ համերգն իրականացնել, որի ժամանակ կհնչեն բացառապես Շարլ Ազնավուրի երգերը: Այս նույն համերգային ծրագիրը հունիսին հասցրել եմ ներկայացնել Տիկնիկային թատրոնում, լավ արձագանքներից հետո էլ որոշեցի եւս մեկ անգամ կրկնել: Դե իսկ այս ամսվա 20-ից սկսկած մի քանի ակումբային համերգ-ներկայացում կունենամ երաժշտական խմբի հետ, որը կունենա «Ժպտա» խորագիրը»,- նշեց նա:
Խոսելով մոնոներկայցման մասին, Հայկ Պետրոսյանը նկատեց. «Թեմաները տարբեր կլինեն՝ սոցիալական խնդիրներից մինչեւ կենցաղային հարցեր: Իհարկե, հատուկ փորձել եմ չանդրադառնալ քաղաքականությանը, քանի որ Նոր տարվա շեմին գերադասեցի ժպտալու ներկայացմամբ հանդես գալ: Նպատակն է, որ մարդիկ այդ օրը լիցքաթափվեն եւ ի սրտե ժպտան»:
Հայկ Պետրոսյանը որեւէ թատրոնի դերասան չէ հստակ պատճառով. «Ես կրթությամբ քաղաքագետ եմ, ավարտել եմ «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետը, այսինքն՝ չունեմ դերասանական կրթություն, ես ոչ էլ երգիչ եմ: Ինձ համար բավականին բարդ բան է կերպար կերտել, խաղալ, իսկ այս ներկայացումներում ես ոչ թե կերպար եմ կերտում, այլ ես, ես եմ, նույն Հայկը»,- նկատեց նա:
«Ճիշտ է՝ ես իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց բախտս բերել է, որ զբաղվում եմ այն ամենով, ինչ սիրում եմ: Այսօր մեր երկրում գրեթե ոչ մեկ իր մասնագիտությամբ չի զբաղվում, պատահակ չէ, որ մեզանում ամենահայտնի թեւավոր խոսքը դարձել է՝ «Հո ես միշտ տաքսի չեմ քշել» արտահայտությունը»,- իր այսօրվա աշխատանքի մասին խոսելիս հավելեց Հայկ Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ