12:30 , 11 դեկտեմբեր, 2015
Ես մինչև վերջերս դրսից առևտուր անելիս օգտվում էի հին ու բարի eBay-ից, մինչև մի գեղեցիկ օր քաշվեցի՝ պատվեր ձևակերպելով ու վճարելով նոր գրանցված օգտատիրոջ։ Պատվերն այդպես էլ չստացա, ու այն բանից, որ տվյալ օգտատիրոջ ռեյթինգն իմ բողոքից հետո պլինտուսից ներքև իջավ, ո՛չ գումարս հետ եկավ, ո՛չ էլ սիրտս հովացավ՝ մեր մեջ ասած։ Մեծ գումարի մասին չէ խոսքը, բայց դե չեմ սիրում կորցնել մի բան, որ իմն է։ Սակայն 21-րդ դարում ենք ապրում, ու մեր օրերում մազոխիզմի պես բան է հրաժարվել օնլայն գնումներից, որովհետև եթե այստեղի խանութների հույսին մնաս, լավագույն դեպքում պետք է վճարես իրենց սահմանած 1-ին՝ 3+20% մարժայով, ու դեռ հարց է՝ կկարողանա՞ս գտնել հենց այն, ինչ ուզում էիր։ Էլեկտրոնային գնումներն էլ հղի են այնպիսի ռիսկերով, որոնցից մեկը նկարագրեցի սկզբում։ Այդպես, մի անգամ ծանոթներիցս մեկի հետ էի խոսում, թե բա սենց-սենց, էրեխուս համար մի հատ հավես խաղալիք եմ ուզում, որ ստեղ չկա, բայց eBay-ից էլ պրինցիպիալ չեմ առնելու, ուրիշ հարմար ու վստահելի տարբերակ էլ չունեմ, մնում ա տեսնեմ, թե ով ա դրսից գալու, խնդրեմ՝ հետը բերի։ Սակայն ծանոթս խորհուրդ տվեց դիմել «Գլոբբինգ» ընկերությանը։ Թեթև հարցուփորձ արեցի, ոչ մի կասկածելի կետ չկար։ Սրճարանում էինք նստած Կենտրոնում, որոշեցինք չհետաձգել ու միանգամից այցելել ընկերության խանութը՝ «G-շոփ», որը, պարզվեց, երկու քայլի վրա էր՝ Մաշտոց 43 հասցեում։ Սկզբում մի քիչ շփոթեցնող թվաց այն, որ չկային ճչացող ցուցափեղկեր ու սահմռկեցուցիչ զեղչեր խոստացող պաստառներ, բայց անձնակազմի հետ շփումը միանգամից դուրս եկավ․ պրոֆեսիոնալ էին, թեմային տիրապետող ու որ ամենակարևորն ա՝ մարդիկ չէին ուզում հնարավորինս շատ կթած լինեին հաճախորդին։ Ասենք, էդ քեյսից գտան ԱՄՆ-ում. շուկայական գինը 59,99 էր, բայց Black Friday-ի կապակցությամբ անգամ 53% զեղչ կպցրեցին, որովհետև կարողանում են այնպես անել, որ Եվրոպայից ու ԱՄՆ-ից առևտուր անելու դեպքում քո գնումն արվի տեղաբնակների հետ հավասար պայմաններով։
Դա արվում է հետևյալ կերպ․ ցանկության դեպքում տրամադրվում է «Գլոբբինգ»-ի հասցե Դելավերում ու Պրահայում, և գնումները կատարվում են ամերիկացու ու եվրոպացու համեմատ դաժե ավելի լավ պայմաններով, որովհետև էս դեպքում չկան վաճառքի հարկեր։ Բացի դրանից, «Գլոբբինգը», ունենալով բազմաթիվ պայմանագրեր տարատեսակ մատակարարների հետ, կարող է նույնիսկ առանց «բլեք ֆրայդիների» զեղչերով ապրանքներ գտնել, ու, ի տարբերություն նույն eBay-ի, այստեղ քեզ 100 տոկոսանոց երաշխիք են տրամադրում, որ եթե ապրանքդ չհասնի, կորի կամ էլ վնասված հասնի, քո ողջ գումարը, այդ թվում նաև բեռնափոխադրման վճարը վերադարձնում են։
Երնեկներն այնքան շատ էին, որ մի տեսակ անգամ հավատս չէր գալիս, բայց չէի կարողանում հասկանալ, թե որ կողմից եմ խոցելի։ Մի խոսքով, որոշեցի մի անգամ էլ ռիսկի գնալ, բայց քարտիս ապահովության համար վճարումը կատարեցի միանգամից ու կանխիկով ու գնացի։ Պատկերացրեք, թե ինչքան հաճելի էր, երբ մի երկու շաբաթից զանգում են 060 616-617 համարից (իրենց սպասարկման կենտրոնն ա) ու ասում են, որ պատվերս արդեն տեղ է հասել, և կարող եմ ցանկացած օր մոտենալ ու վերցնել։ Այ սա ես հասկանում եմ սպասարկման որակ ու մատչելիություն։
Այնպես որ, կորչեն eBay-ներն ու կասկածելի խոստումները, սրանից հետո՝ մենակ «Գլոբբինգ»։