12:04 , 11 դեկտեմբեր, 2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշխաբադ՝ «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը համաժողովում ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը: