Ferrari-ն Սուրբ ծննդի առթիվ յուրաքանչյուր աշխատակցի կհատկացնի 5000 եվրո հավելավճար


11:56 , 11 դեկտեմբեր, 2015
1415371366_646929_69Ferrari-ի աշխատողները Սուրբ ծննդի առթիվ կստանան խոշոր դրամական խրախուսում. յուրաքանչյուր աշխատակցի համար նախատեսված է 5000 եվոյի չափով հավելավճար, որը կվճարվի դեկտեմբերի աշխատավարձի հետ։
Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում անելով Fiat Chrysler Automobiles կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերջիո Մարչիոնեին։
Նշենք, որ Ferrari-ն ունի 2850 աշխատող։
Հավելավճարները կարող են լինել երախտագիտության ինքնատիպ արտահայտություն ղեկավարության կողմից՝ լավ աշխատանքի և հաջող տարվա ավարտի համար։