Նիհարում ենք մինչև Ամանոր. Մինուս 5 կգ՝ 10 օրվա ընթացքում


12:12 , 11 դեկտեմբեր, 2015
Ներկայացնում ենք վիտամիններով հարուստ սպիտակուցային դիետա, որի օգնությամբ 10 օրվա ընթացքում կազատվեք ավելի քան 5 կիլոգրամից:
1422785091_1422539928_1
Դիետայի ընթացքում սննդակարգից պետք է բացառել ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերքներ: Այս դիետայի ընթացքում կարող եք օգտագործել ոչ գազավորված ջուր, առանց շաքարի թեյ: Սննդակարգից պետք է բացառել լիմոնադ, հյութ, սուրճ: Օրվա ընթացքւոմ պետք է ուտել 6 անգամ՝ յուրաքանչյուր 2,5 ժամը մեկ անգամ:
Եվ այսպես, դիետան ներառում է՝
  • 08.00- եփված երկու ձու (սպիտակուցային բաղադրիչ)
  • 10.30- 1 թուրինջ (վիտամինային բաղադրիչ)
  • 13.00- 200 գր եփված միս (ոչ յուղոտ կտոր, սպիտակուցային բաղադրիչ)
  • 15.30- 2 խնձոր (վիտամինային բաղադրիչ)
  • 18.00- 200 գր եփված ձուկ (սպիտակուցային բաղադրիչ)
  • 20.30- 1 մեծ նարինջ (վիտամինային բաղադրիչ)
Դիետայի ընթացքում կարող եք օգտագործել նաև ցածր յուղայնության կաթնաշոռ, ցածր յուղայնության պանրի տեսակներ: Կարող եք օգտագործել նաև մրգեր (բացառությամբ՝ խաղող, բանան, արմավ): Թույլատրվում է նաև բանջարեղեն (բացառությամբ կարտոֆիլի), սակայն առանց աղի: