Բայդենն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել


11:40 , 11 դեկտեմբեր, 2015
biden-and-davutoglu-discuss-cyprus-energy-and-isis.w_hrAraratnews.am-ը գրում է.
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և Իրաք մտցված թուրքական ստորաբաժանումների պատճառով թուրք-իրաքյան հարաբերությունների սրումը:
«Ղեկավարները քննարկել են Իրաքի իրադարձությունները` ընդգծելով Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունների լարվածության թուլացման անհրաժեշտությունը, հարգանքն Իրաքի ինքնիշխանության նկատմամբ և ԻՊ դեմ պայքարում գործողությունների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: