11:28 , 11 դեկտեմբեր, 2015
Խաղաղ անհնազանդության ճանապարհով պետք է հասնել իշխանությունների տապալմանը. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց, որ «Նոր Հայաստանը» և «Ժառանգությունն» այսօր Ազատության հրապարակում կարևոր հավաք ունեն, որի ընթացքում կներկայացնեն անելիքները, հետագա քայլերը:
«Հավաքի ընթացքում ապագա քայլերը կհնչեցնենք, որը նախատեսում ենք իրականացնել դեկտեմբերի 6-ի խայտառակ հարձակումներից հետո: Ժողովուրդը դիմադրություն ցույց տվեց, միասնական «ոչ» ասաց: Այդ գործողությունը գիտակցված էր, խոսում է հասարակության զորեղ ուժի մասին: Հասարակությունը պետք ոգևորվի և սկսի այլ գործողություններ ևս կատարել»,- ասաց նա: