11:12 , 11 դեկտեմբեր, 2015

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ լիովին չի բացառում, որ կարող է փոխել ակումբային գարնցումն ու կարիերան շարունակել անգամ «արքայական ակումբ»-ի սկզբունքային հակառակորդների կազմում:
«Իհարկե, կան երևույթներ, որոնց մասին արդեն որոշակի կարծիք է ձևավորված: Օրինակ, որ գրեթե անհնարին է իմ՝ «Բարսելոնա» կամ անգլիական որևէ ակումբ տեղափոխությունը: Սակայն հնարավոր չէ համոզված լինել 100%-ով: Իհարկե, պատկերացնել անգամ դժվար է, որ ես կարող եմ խաղալ կատալոնական ակումբում: Բայց ֆուտբոլում իրադարձությունները շատ անսպասելի շրջադարձ են ունենում:
Ես բաց եմ ցանկացած առաջարկի համար: Բայց կարող եմ կարիերաս ավարտել «Ռեալ»-ում: Ճիշտ հասկացեք, պարզապես փորձում եմ ազնիվ լինել: Տարիների ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել»,- AP-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: