Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր


11:04 , 11 դեկտեմբեր, 2015
viavorAraratnews.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի մարտական հենակետում դեկտեմբերի 9-ին վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Հիշեցնենք, որ  զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող գնդակային վիրավորում:
Զինվորը հոսպիտալի մասնագետների կողմից վիրահատվել է տեղում, իսկ այնուհետև տեղափոխվել հոսպիտալ: