Թուրքիան ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների. Վիգեն Սարգսյան


10:40 , 11 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, նախօրեին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության լրատվական ծառայությունից:

Վիգեն Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երևանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ բանախոսն ասել է, որ հայ ժողովուրդը, որ ենթարկվել է կոտորածների իր պատմական հայրենքում, ունեզրկվել է, այնուամենայնիվ, կարողացել է վերապրել, վերագտնել պետականությունը՝ մոբիլիզացնելով իր ուժերը, լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլև փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ