Ամեն անգամ հենց սահմանին մի բան է տեղի ունենում, սկսում ենք Ալիևի նման քայլի պատճառներ որոնել


09:38 , 11 դեկտեմբեր, 2015
Հետաքրքիր է, որ սահմանային բախումների, բանակցային գործընթացի և առհասարակ արցախյան հակամարտությանը վերաբերող դիսկուրսը Հայաստանում տարիներ շարունակ չի փոխվում: Լրագրողները մշտապես նույն հարցերն են բարձրացնում, փորձագետները նույն մեկնաբանությունները տալիս, քաղաքական գործիչները նույն հայտարարություններով հանդես գալիս:
Ամեն անգամ հենց սահմանին մի բան է տեղի ունենում, սկսում ենք Ալիևի նման քայլի պատճառներ որոնել` մոռանալով, որ հիմնական պատճառը հայ-ադրբեջանական թշնամությունն է... Մի խոսքով, ոչինչ չի փոխվում ներհայկական քննարկումներում, ոչինչ չի փոխվում բանակցությունների սեղանին, բայց շատ բան է փոխվել սահմանում: Պետք է ետ չմնալ այդ իրականությունից: Ամենակարևորը հիմա դա է: