09:05 , 11 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- հավի թոք - 500գր
- պանիր քերած - 300գր
- ժելատին - 10գր
- լոլիկ - 150գր
- գազար - 150գր
- սոխ - 150գր
- ջուր - 150մլ
- աղ - ըստ ճաշակի
- կանաչի
- ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու ժելատինը և թողնում 1 ժամ:
Մանր կտրատում ենք կանաչին, սոխն ու լոլիկը:
Անցկացնում ենք քերիչով գազարը:
Տապակում ենք կտրատված սոխը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք հավի թոքն ու աղը և տապակում 10-15 րոպե:

- Դնում ենք ժելատինով կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանի(ոչ մի դեպքում չենք եռացնում) ու արագ հանում կրակ վրայից և թողնում, որ մի փոքր սառչի:
Պատրաստի թոքը աղում ենք, ապա վրան ավելացնում ենք քերիչով անցկացրած գազարը, ժելատինի կեսը և խառնում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք քերած պանիրը, լոլիկը, մնացած ժելատինն ու կանաչին:

- Թոքային զանգվածի կեսը լցնում ենք ձևամանի մեջ, հարթեցնում, ապա վրան դնում ենք պանրային զանգվածը ու հարթեցնում:
Ապա պանրային զանգվածի վրա դնում ենք մնացած թոքային զանգվածը, հարթեցնում ու տեղափոխում ենք ձևամանը սառնարան 5-6 ժամ:

- Պատրաստի պաշտետը հանում ենք ձևամանից, զարդարում ենք և մատուցում:

Այս հրաշալի հավի թոքով և պանրով պաշտետը կարելի է պատրաստել նաև տավարի թոքից: